15 Նոյ
2024
7.8° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանյան իշխանությունները պատմական նվեր են թուրք-ադրբեջանական դաշինքի համար․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանյան իշխանությունները պատմական նվեր են թուրք-ադրբեջանական դաշինքի համար․ Տիգրան Աբրահամյան

Վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ իրենք Սյունիքի
վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում ադրբեջանական սպառնալիքը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ
Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝  չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է այդ
ուղղությամբ ագրեսիայի անկանխատեսլիությունն ապահովել և անուղղակի ասում է, որ այդ
հարցը խաղաղ ճանապարհով է լուծելու:

«Ադրբեջանը
չհարձակվելու «հավաստիացումը» միայն Սյունիքի մարզի առնչությամբ է արտահայտում, ինչը
այլ հարցեր է առաջացնում ՀՀ մյուս մարզերի առնչությամբ»,- գրել է նա և հավելել, որ Հայաստանյան գործող իշխանությունները
պատմական նվեր են
թուրք-ադրբեջանական դաշինքի համար, և նրանք փորձում են իրացնել   իրենց հավակնությունների ու ֆանտազիայի ողջ պաշարը։