
Գերմանիայում լրտեսության մեղադրանքով հայ տղամարդ է ձերբակալվել
Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երեք տղամարդու՝ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների, որոնք կասկածվում են օտարերկրյա հետախուզական ծառայությունում աշխատելու համար․ հայտնում է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
Ըստ հայտարարության՝ երեք ձերբակալվածները իբր տեղեկություններ են հավաքում Գերմանիայում գտնվող «ուկրաինացի անձի» մասին։