Բրիտանական Մեն կղզում
շարունակվում է ՖԻԴԵ-ի Grand Swiss մրցաշարը։
Խաղային երրորդ օրը
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։
Սարգսյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Մեն կղզին ներկայացնող Վու Լիի նկատմամբ,
իսկ Պետրոսյանը, կրկին սպիտակներով,հաղթեց իսպանացի Սանթոս Լատեզային։
Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի։
Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաև ԱՄՆ-ն ներկայացնող Հայաստանի
հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը այսօր պարտվեցին։ Հայաստանի գործող չեմպիոն
Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով զիջել է ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոյսմաստեր Սամուել
Սևյանին։
Կանանց մրցաշարում մեր երկու շախմատիստուհիները՝
Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը նույնպես պարտվել են 3-րդ տուրում:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները
իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարին։
Մրցաշարը
անցկացվում է 11 տուրով, չորրորդ տուրը կմեկնարկի վաղը՝
հոկտեմբերի 28-ին։