15 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է․ Արման Թաթոյան

Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման
Թաթոյանը գրում է․

 «Արցախի առաջնորդների,
ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը`

 1) լեգիտիմացնում է
իր քաղաքական կեղծ թեզերը կեղծ մեղադրանքների առաջադրումով (տեռորիզմ ու տեռորիզմի
ֆինանսավորում, փողերի լվացում, անօրինական զինված խմբավորումներ, սպանություններ և
այլն).

 2) լեգիտիմացնում է
իր ցեղասպան քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը և դրանք առաջ տանելու իր
համար «լեգիտիմ» հիմքեր ստեղծում.

 3) մաքրում է իր վրայից
գործած հանցանքները` մարդկանց սպանությունները, խոշտանգումներ, առևանգումներ, հարյուր
հազարավոր մարդկանց բռնի տեղահանումներ և այլն.

 4) ստեղծում է արդեն
Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանացանքների հիմքեր (օրինակ՝ խոշտանգումներով
ստացվող ցուցմունքներով ու կեղծ քրեական վարույթներով և այլն).

 5) փորձում է կոտրել
հայ ժողովրդի ոգին, վիրավորում է ազգային արժանապատվությունը, հայ հասարակությունը
պահում է լարվածության մեջ և մարդկանց պատճառում հոգեկան տառապանքներ:

 Նրանց բոլորի ազատ
արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է՝ անկախ նրանցից որևէ մեկի նկատմամբ անձնական
վերաբերմունքից`

 Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան,
Արայիկ Հարությունյան, խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյան, նախկին պետական նախարար
Ռուբեն Վարդանյան, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայան, բարձրաստիճան զինվորականներ
Լևոն Մնացականյան և Դավիթ Մանուկյան, տարբեր ժամանակ գերեվարված հայ զինվորականներ
և քաղաքացիական անձինք»: