27 Հնս
2024
ABCMEDIA
Վերցրե՞լ է նռնակը․ պայթունից մատները կորցրած քաղաքացին մանրամասներ է պատմել

Վերցրե՞լ է նռնակը․ պայթունից մատները կորցրած քաղաքացին մանրամասներ է պատմել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում ուժայինները աչքի ընկան ակնհայտ անհամաչափ և ապօրինի գործողություններով։ Վահաններ, մահակներ, լուսաձայնային նռնակներ՝
բողոք արտահայտող քաղաքացիների նկատմամբ։ Հունիսի 12-ին 100-ից ավելի քաղաքացի դիմել է բժշկական հաստատություններ առաջին օգնություն ստանալու համար, որոշները մինչև օրս էլ շարունակում են բուժումը։ Մեկը վնասել է գլուխը, մյուսը ձեռքը, իսկ որոշների դեպքում էլ հետևանքներն ավելի ճակատագրական են եղել՝ ամպուտացրել են մատները։ Վնասվածքներ ստացած քաղաքացիների հետ զրուցել է Անի Աբաղյանը: