Իրանի արտգործնաարար
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ղեկավարում է իսրայելա-պաղեստինյան
պատերազմը: Այդ մասին նա հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած
ելույթի ժամանակ, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
«ԱՄՆ-ը փաստացի և անմիջականորեն
ներգրավված է պաղեստինցիների դեմ հանցագործությունների կատարման մեջ» – հայտարարել
է Իրանի ԱԳ նախարարը:
Աբդոլլահիանի խոսքով՝
ԱՄՆ-ն և եվրոպական երկրները վերահսկում և աջակցում են Իսրայելի կողմից Գազայի հատվածում
7000 խաղաղ բնակիչների սպանությանը:
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի համաձայն՝ պաղեստինցիներն
իրավունք ունեն պայքարել անկախության համար, այդ թվում՝ զինված պայքարով։