Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը հունիսի 24-ին ժամը 11։00-ից 13։00 նույն տեղից. հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը մահացել է այսօր՝ հունիսի 22-ին։ Դերասանուհին 66 տարեկան էր։