Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի Մ17 առաջնության կրկնակի չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) դարձել է ծանրամարտի Եվրոպայի Մ17 տարեկանների կրկնակի չեմպիոն:
Սալոնիկում ընթացող մրցաշարում հաղթելու համար հայ ծանրորդին անհրաժեշտ էր ընդամենը մեկական մոտեցում պոկում և հրում վարժություններում: Մովսիսյանը առանձին վարժություններում նվաճել է երկու փոքր և երկամարտում մեկ մեծ ոսկի։ Սալոնիկում 2024 թվականի Եվրոպայի (Մ17) առաջնությունում սա Հայաստանի երկրորդ ոսկին է։ Ավելի վաղ չեմպիոն էր դարձել Նարեկ Հովհաննիսյանը (61 կգ):
Արդյունքներ 89 կգ (U17):
- Վալերիկ Մովսիսյան (Հայաստան) – 301 կգ (140+161).
- Վալենտին Կուրդիբախա (Ուկրաինա) – 292 կգ (137+155).
- Ջումբեր Բեկոշվիլի (Վրաստան) – 292 կգ (133+159)
Վալերիկ Մովսիսյանը նախկինում Եվրոպայի մինչև 17 տարեկանների ոսկե մեդալը նվաճել էր 2023 թվականին, իսկ 2022 թվականին դարձել էր մինչև 15 տարեկանների չեմպիոն։ Նա նաև 2023 և 2024 թվականներին Մ17 տարեկանների աշխարհի առաջնություններում նվաճել է բրոնզ և արծաթ։