28 Հնս
2024
ABCMEDIA
Հայաստանը իշխանափոխությամբ չէ, որ պետք է փրկվի, այլ արժեհամակարգի փոփոխությամբ, մենք եկել ենք արժեհամակարգ փոխելու. Բագրատ սրբազան

Հայաստանը իշխանափոխությամբ չէ, որ պետք է փրկվի, այլ արժեհամակարգի փոփոխությամբ, մենք եկել ենք արժեհամակարգ փոխելու. Բագրատ սրբազան

Հազար իշխանություն փոխվի, մենք կշարունակենք նույն տեմպով Հայաստան կորցնել, եթե արժեհամակարգ չփոխվի։ Մենք եկել ենք այդ արժեհամակարգը փոխելու. այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Գործող իշխանությունը եկել է անվերջ պատերազմով։ Ասում է՝ եթե սա չտաք, պատերազմ է լինելու, սրանից խոսեք՝ պատերազմ է լինելու։ Հիմա էլ պարտադրում են Սահմանադրություն փոխել։ Եթե փոխվի, հաջորդը ի՞նչն է լինելու»,- ելույթի ժամանակ ասել է սրբազանը։

Խոսելով հայ-ադրբեջանական բանակցությունների մասին` Բագրատ սրբազանը նշել է, որ չկա բանակցություն, կա միայն պարտադրանք։
«Մեզ հարցնում են՝ սրանք մի բան չէին, օրինակ՝ գնացին, որ դուք գաք, ի՞նչ եք անելու։ Մեր երկրում այնքան խելացի մարդիկ կան, որոնց չեն ճանաչում։ Նրանք ցանկացած երկրի համար իրական անվտանգային գործիք են, որոնց պետք է տեղ տալ։ Մենք ոչ թե ապագա պետք է ստեղծենք գալիք սերունդների համար, այլ այդ սերունդներին պատրաստենք մեր ապագային։ Մենք տասնյակներ առաջ չէինք պատրաստվել այս օրերի համար, դրա համար էլ այսօր այս վիճակում ենք։ Շրջապատված ենք տարածաշրջանային թշնամիներով ու ներքին գործակալական ցանցերով, որոնց դեմ չենք պատրաստվել, որ այսօր էլ պայքարենք։ Մենք պետք է ճիշտ սերունդներ ստեղծենք։ Բացի այդ՝ մեր ինստիտուտները, որ կոչված են ազգային շահերն ու անվտանգությունը ապահովելու, չեն գործում, իրենց գործառույթները չեն իրակա ացնում»,- ասել է սրբազանը։

Նա նշել է, որ որքան էլ ապագայի մասին տեխնոլոգիաներով ծրագրեր կազմենք, ներկայացնենք, միևնույն է, պետք է մարդ ունենանք այն իրականացնելու։