22 Սեպ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում տղամարդը սպանել է 3 ոստիկանի՝ թաքնվելով ընտանիքի անդամների հետևում

Ադրբեջանում տղամարդը սպանել է 3 ոստիկանի՝ թաքնվելով ընտանիքի անդամների հետևում

Հունիսի 24-ին Ադրբեջանի Շուվալան գյուղում մի քանի անգամ դատապարտված և հետախուզման մեջ գտնվող  Ռովշան Ալլահվերդիևը զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական ծառայությունը, ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության համատեղ տեղեկատվության համաձայն, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում և օգտվելով ստեղծված իրավիճակից, տղամարդը սկսել է կրակել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով 3 ոստիկանի և 1 քաղաքացիական անձի։

Ռովշան Ալլահվերդիևը չեզոքացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։