Հարավային Կորեայի գործարաններից մեկում մեծ հրդեհ է բռնկվել
Հարավային Կորեայում լիթիումային մարտկոցներ արտադրող գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս վեցը վիրավորվել են. հայտնում է Yonhap գործակալությանը։
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մայրաքաղաք Սեուլից մոտ 45 կմ դեպի հարավ գտնվող Հվասոն քաղաքում գործող մարտկոցների արտադրության գործարանում։
Հրդեհը մարելու համար իշխանությունները մոբիլիզացրել են 50 միավոր տեխնիկա և 145 հրշեջ, սակայն կրակը դեռ չի հաջողվել մարել: