28 Սեպ
2024
21.2° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զոհեր Ադրբեջանում և Չինաստանում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Զոհեր Ադրբեջանում և Չինաստանում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Աստանայում 26 հարկանի շենք է այրվել, փրկարարները տարհանել են 8 մարդու, հայտնում է Ղազախստանի ԱԻՆ-ը։ Համալիրը բաղկացած է վեց բնակելի աշտարակից և երկու գրասենյակային աշտարակից: Իրանի Ֆարս նահանգում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Դարաբ քաղաքի մոտակայքում։
Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել։ Հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Զինված անձը, որը բազմիցս դատապարտված է եղել և գտնվել է հետախուզության մեջ, որսորդական հրացանից կրակել է մարդկանց ուղղությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։