ՀԱՊԿ-ը դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ցանկացած գործողություն. Գլխավոր քարտուղարը՝ Սևաստոպոլում ահաբեկչության մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված ցանկացած գործողություն։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ կապված հունիսի 23-ին Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կասկած չկա,որ ԱՄՆ-ն ներգրավված է այս չարաբաստիկ հանցագործության մեջ:
«Վաշինգտոնը և նրա արբանյակները ստեղծել և բարձրացրել են նեոնացիստական ռեժիմ Կիևում, ակտիվորեն դաստիարակում և աջակցում են իրենց ուկրաինացի խամաճիկներին, նրանց ձեռքերով պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ և խրախուսում նրանց միջազգային ահաբեկչության, խաղաղ ռուս քաղաքացիների սպանության»,- նշել է ԱԳՆ-ն՝ հավելելով, որ այս հանցագործության պատասխանը անպայման կհետևի։