Շախմատի մինչև 18 տարեկանների ԵԱ-ում հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին
Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ընտրանուն. տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը, իսկ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը վաստակել են կեսական միավոր։
Առաջին տուրում մեր թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի թիմին, իսկ երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։