
Մոսկվայի մարզի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր
Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի գիտահետազոտական ինստիտուտում հրդեհ է բռնկվել․ РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Ֆրյազինո քաղաքի «Պլատան» հետազոտական ինստիտուտի շենքում հրդեհ է բռնկվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
«Դժբախտաբար, Ֆրյազինոյում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել, հրշեջները շարունակում են մարել կրակը»,- գրել է նա։