22 Սեպ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը

Արամ Ա կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը

Ն.Ս.Օ.Տ.Տ.  Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ է հանդիպել․ տեղեկացնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 24 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հ.Յ.Դ.ի Հայաստանի գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան, ընկերակցութեամբ Հ.Յ.Դ.ի Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի եւ Լիբանանի խորհրդարանի հայկական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի ու կազմակերպչականի ատենապետ Ալպեր Պալապանեանի:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Հայաստանի ներքին կացութեան եւ վերջին շրջանին տեղի ունեցող զարգացումներուն»,- նշված է հաղորդագրության մեջ: