22 Սեպ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թիրախում լրագրողներն են․ երկակի ստանդարտնե՞ր, թե՞ ամենաթողություն

Թիրախում լրագրողներն են․ երկակի ստանդարտնե՞ր, թե՞ ամենաթողություն

Ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում ԶԼՄ ներկայացուցիչները թիրախ են դառնում: ԱԺ-ում լրագրողների ազատ տեղաշարժի և աշխատանքի խոչընդոտման դեպքերը սկսվել են դեռևս 2022 թվականից իշխանության նախաձեռնությամբ, սակայն այսօր իշխանությունը կուրծք է ծեծում յուրային լրագրողների պաշտպանության համար, փոխարենն ինքը թիրախ է դարձնում ոչ յուրային լրագրողներին։ Բագրատ Սրբազանի մասին անհարգալից խոսող լրագրողին հարվածող քաղաքացուն կալանավորում են, ընդդիմադիր լրագրողներին ֆիզիկական և հոգեբանական բռնության ենաթրկող ոստիկանին անգամ չեն պատժում։ Օպերատորին հրող, գցող, վերջինիս տեխնիկան կոտրող ոստիկանը ևս չի պատժվում։ ՈՒ երևի այս անպատժելիությունն է, որ օրեր անց պիտի ստիպի ոստիկաններին լուսաձայնային նռնակ կիրառել նույն ԶԼՄ ներկայացուցիչների դեմ, որոնք իրենց մասնագիտական պարտքն էին կատարում Դեմիրճյան փողոցում։ Մանրամասները՝ տեսանյութում։