29 Դեկ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Միացյալ Նահանգները Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։ Այս մասին արտասահմանյան լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, գրում է ТАСС-ը։

Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները շատ անհանգստացած են «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության փոքր թվով առաջնորդների որոշումներով և հռետորաբանությամբ։

Օ’Բրայենի պնդմամբ՝ Վրաստանի իշխանությունների գործողությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու Թբիլիսիի ձգտումներին:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, ինչը հարուցել է Եվրամիության և ԱՄՆ-ի քննադատությունը։