Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բրիտանական բանտից
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել բրիտանական բանտից․ այս մասին հայտնում է The Guardian-ը։
Դատավճիռը պետք է հրապարակվի վաղը Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան քաղաքում կայանալիք լսումների ժամանակ։ Ամենայն հավանականությամբ դատավորը գործով կհաստատի նրա հինգ տարիների կրած պատիժը և նոր բանտարկություն նրան չի սպառնա:
Ասանժը լքել է Բելմարշ բանտը երկուշաբթի առավոտյան՝ որտեղ անցկացրել է 1901 օր։
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում է այս կազմակերպության նախկին տեղեկատու Չելսի Մենինգի հետ դավադրության մեջ, որի նպատակն էր կոտրել կառավարական համակարգչային ցանցերը գաղտնի ռազմական փաստաթղթեր տարածելու համար։
ԱՄՆ-ն ձգտում է հասնել Ասանժի արտահանձնմանը, նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։