26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը

Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը

Եվրամիությունը ևս 50 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտությունից տուժած Գազայի բնակչությանը․
տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Հոկտեմբերի 27-ին մենք 40 միլիոն եվրոյի պայմանագիր կկնքենք ՄԱԿ-ի
գործակալությունների հետ: Եվս 10 միլիոն եվրո կհատկացվի Եգիպտոսի տարածքով երկու չվերթներով
մարդասիրական օգնություն հասցնելու համար»,- ասել է նա:

Հակամարտության վերսկսումից ի վեր ԵՄ-ն արդեն 75 մլն եվրո մարդասիրական
օգնոնւթյուն է հատկացրել Գազայի բնակչությանը։ Եվս 56 տոննա օգնություն մատակարարվել
է Եգիպտոսի տարածքով։