
Ներկայացվել է աշխարհի ամենափոքր 5G հեռախոսը
Unihertz ընկերությունը ներկայացրել է Jelly շարքի նոր գաջեթը՝ Jelly Max-ը: Նոր արտադրանքը կլինի աշխարհի ամենափոքր սմարթֆոնը՝ 5G-ով․ հայտնում է GizmoChina-ն։
Նոր արտադրանքը համալրված կլինի ժամանակակից դիսփլեյով՝ առջևի տեսախցիկի համար անցքով։
Էկրանի անկյունագիծը մնում է առեղծված, բայց դատելով թիզերի պատկերներից՝ այն կտարբերվի 4-ից 5 դյույմ: Համեմատության համար նշենք, որ Unihertz-ի նախորդ սմարթֆոնը՝ Jelly Star-ը, օգտագործել է 3 դյույմանոց վահանակ: