21 Սեպ
2024
19.3° c ԵՐԵՎԱՆ
8.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։

Հիշեցնենք, որ Ժորա Ավետիսյանը կալանավորվել էր երկու ամսով։ Նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ կետով՝ խմբակային խուլիգանության համար։ Մասնսվորապես նրան մեղադրում էին ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների ուղղությամբ ծխարձակող գլանակ նետելու համար։ Ավետիսյանի պաշտպաններն էլ պնդում են, որ այդ գործողությունը չի կարող որակվել խուլիգանություն։

Նշենք, որ ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների և քաղաքացիների միջև բախումից հետո քաղաքացիական հագուստով մարդիկ փողոցից տարել էին Ավետիսյանին, ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել։