Շտուտգարտում ավտոմեքենան բախվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ավտոշարասյանը ուղեկցող ոստիկանի մոտոցիկլետին։ Հաղորդում է Bild-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 61-ամյա ոստիկան է մահացել, ևս մեկ ոստիկան վիրավոր է։
Վթարը տեղի է ունեցել, երբ Օրբանը մեկնում էր Շտուտգարտի օդանավակայան Եվրոպայի առաջնությունում Հունգարիայի ֆուտբոլային թիմի խաղին ներկա գտնվելուց հետո։