Տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապակցված են. Թաթուլ Մանասերյան
Քաղաքականությունն ու տնտեսությունը իրարից անջատելը, արդեն նորմալ չէ։ Մենք մի երկիր ենք, որ բանակցության շնորհիվ հասել էինք և-և՛ տարբերակին, այսինքն՝ և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ։ Հիմա ինչու՞ ենք արհեստական մասնատում։ «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով պանելային քննարկմանն ասաց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
«Ինչու՞ ենք մենք այդպիսի տարանջատումներ մտցնում մի երկրի օրակարգում, որտեղ և՛-և՛-ը եղել է։ Ուսումնասիրեք աշխարհի փորձը՝ սկսելով հենց բուհական համակարգից։ Ուսման ամենաթանկ վարձը հենց տնտեսական քաղաքականությանն է հատկացվում, մարդիկ հիմա՞ր են, որ պատրաստ են սովորել ու վճարել դրա համար։ Մենք պետք է դա հասկանանք. տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապակցված են։ Ունակ ենք, պետք է տրված հնարավորւթյուններից օգտվել»,- ասաց Մանասերյանը։