26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ Առաքելական Եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել Հայաստան-Հունգարիա  դիվանագիտական կապերը վերականգնելու գործում. Հունգարիայի ԱԳ նախարար

Հայ Առաքելական Եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել Հայաստան-Հունգարիա դիվանագիտական կապերը վերականգնելու գործում. Հունգարիայի ԱԳ նախարար

Այս այցելությունը այժմ վերջակետ է դնում այն տասնամյակին, երբ
մեր երկու երկրների միջև ընդհանրապես դիվանագիտական կապեր, շփումներ չկային. այս մասին
Երևանում Հայաստանի արտգործնախարար  Արարատ
Միրզոյանի հետ  համատեղ ասուլիսի ժամանակ ասել
է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր
Սիյարտոն:

Սիյատոն մեծապես կարևորել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը
 Հայաստանի և Հունգարիայի միջև որոշակի ժամանակահատված խզված դիվանագիտական կապը
վերականգնելու հարցում:

«Մենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ որոշում ընդունեցինք,
որ վերսկսում ենք դիվանագիտական կապերը, կառուցում ենք այնպիսի համագործակցություն,
որը կծառայի երկու ազգերի ու երկրների շահերին: Այսօրինակ վերականգնումը մեզ կօժանդակի,
քանի որ կա ընդհանուր հիմք՝ քրիստոնեությունը, երկու երկրներն էլ արդեն բազում հարյուրամյակներ
քրիստոնեական երկրներ են: Մենք՝ հունգարացիներս, հպարտությամբ ենք ասում, որ քրիստոնեական
պետականություն ենք վայելում ավելի քան 1000 տարի, հետո գալիս ենք Հայաստան, տեսնում
ձեր ժամկետներն ու անմիջապես ավելի համեստ ենք մեզ պահում: Իհարկե, քրիստոնեությունը,
հայ քրիստոնյա եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել մեր կապերը վերահաստատելու գործում»,-ասել
է  նա: