
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասանը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով
Հոլիվուդյան դերասան Թամայո Փերին, որը հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, մահացել է Հավայան կղզիների ափերի մոտ սերֆինգով զբաղվելու ժամանակ շնաձկան հարձակման հետևանքով. տեղեկացնում է BBC-ն։
Հոնոլուլուի փրկարար ծառայության աշխատակիցները հաստատել են, որ 49-ամյա դերասանը մահացել է կիրակի կեսօրին:
Դերասանին, որն ինքն էլ փրկարար է եղել, ափ են հանել հիդրոցիկլով, սակայն բուժաշխատողներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Փերին նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմում, որը կինոշարքի չորրորդ ֆիլմն է: