24 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը

Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը

Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը՝ ուղղված հայրենակիցների շրջանում իրազեկվածության բարձրացմանը, սոցիալականացմանը, ոչ ֆորմալ կրթության ու զբաղվածության խնդիրների լուծմանը. նախաձեռնությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԼՈՖԹ» ՀԿ-ի համագործակցությամբ. հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն անդրադարձել է նախորդիվ կայացած մարզային այցերի արդյունքներին, որոնց ընթացքում Կառավարության ոլորտային պատասխանատուները հանդիպել են ԼՂ հայրենակիցներին, ներկայացրել իրականացվող և մշակվող պետական ծրագրերը, ստացել առաջարկություններ։

Նախարարի տեղակալը խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ միջոցառման, ինչպես նաև բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի մասին։ Աննա Ժամակոչյանը, մասնավորապես՝ անդրադարձել է դիմելու ընթացակարգին, շահառուների շրջանակին, պայմաններին և այլ մանրամասների։

Հարցուպատասխանի ձևաչափով ներկաները բարձրաձայնել են ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։