24 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի և Սպարապետի գաղափարների միջև զուգահեռներ տանելը  սրբապղծություն է․ Հայկ Մամիջանյան

Փաշինյանի և Սպարապետի գաղափարների միջև զուգահեռներ տանելը սրբապղծություն է․ Հայկ Մամիջանյան

Տարբեր ժամանակներ, տարբեր եղանակներով հայ ազգի ապագայի
վրա ստվեր գցելու տարբերակը գտնում են ներսից ներազդելով․
այդպիսի դեպք է հոկտեմբերի  27-ը․ այս մասին լրագրողների հետ զրույցում
ասել է «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ Մամիջանյանի՝ պատմությունը
ցույց է տալիս, որ հայ ազգին հաղթել արտաքին ուղիղ թշնամական ներգործությամբ, անհնար
է լինում կամ շատ բարդ։

«Վերջին՝ նորագույն պատմությունը ցույց տվեց , որ Արցախի հանձնումը,
ՀՀ անվտանգային երաշխիքների թուլացումը, հեշտացնում է  հակառակորդների գործը՝  ներսից թուլացնել երկիրը։  Փաշինյանն ու իր խմբակը նոր բրենդային բառ են վերցրել՝
«խաղաղություն», և այն օգտագործելու են  իրենց
ցանկացած գործողության համար»,- ասել է նա։

Մամիջանյանը հիշեցրել
է, որ  ավագ ընկերներն ու  հայրենակիցները շատ լավ  գիտեն, թե ով էր Փաշինյանը և ինչպես էր վերաբերվում
 նրան Սպարապետը։

«Փաշինյանը պիտի լավ
հիշի՝ 90ականներին  հայոց բանակի, հերոսների
և Սպարապետի հասցեին զրպարտություններ հրապարակելու համար ինչ որակումների էր արժանացել
Վազգեն Սարգսյանի կողմից և զուգահեռներ տանել Փաշինյանի և Սպարապետի գաղափարների միջև,
ուղղակի սրբապղծություն է»,-ասել է Մամիջանյանը և հավելել՝ արդարության պահանջով Փաշինյանն
ու իր խմբակը ստանալու են իրենց դատաստանը։