25 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքական լիրան նոր հակառեկորդ է գրանցում

Թուրքական լիրան նոր հակառեկորդ է գրանցում

Հունիսի 25-ին կայացած աճուրդում թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նոր հակառեկորդ է սահմանել։ Այս պահին արժույթը նվազել է մինչեւ 33,13 լիրա մեկ դոլարի դիմաց։ Պատմության մեջ առաջին անգամ փոխարժեքը մեկ դոլարի դիմաց իջել է 33 լիրայից ցածր․ այս մասին են վկայում Մոսկվայի բորսայի տվյալները։

Մոսկվայի ժամանակով 14:17-ի դրությամբ ամերիկյան արժույթի արժեքը կազմել է 32,6 լիրա։

Լիրան դոլարի նկատմամբ սկսել է արագորեն զիջել դիրքերը 2023 թվականի մայիսին՝ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ դոլարի դիմաց փոխարժեքը կազմում էր 19,57 լիրա։

Ըստ կանխատեսումների՝ մինչև այս տարվա վերջ թուրքական ազգային արժույթը կարող է թուլանալ՝ մեկ դոլարի դիմաց մինչև 37,75 լիրա։

Նախկինում հաղորդվում էր Թուրքիայից միջոցների մեծածավալ արտահոսքի մասին։ Մարտին անհայտ անձինք երկրից դուրս են բերել գրեթե 10 մլրդ դոլար, ինչի արդյունքում Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտը հասել է 4,5 մլրդ դոլարի՝ զգալիորեն գերազանցելով տնտեսագետների կանխատեսումները։