Ասանժը պաշտոնապես ազատ է արձակվել
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պաշտոնապես ազատ է արձակվել և լքել ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանի շենքը:
Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել 18 մեղադրանքից միայն մեկում՝ լրտեսության մասին օրենքը խախտելու համար:
Ասանժը պարտավոր է հանձնարարել WikiLeaks-ին ոչնչացնել ամերիկյան գաղտնի տվյալները:
Ասանժը լքել է դատարանի շենքը ծափերի ներքո և մեկնել Կանբերա։ Նրան հանձնարարվել է փոխհատուցել 520 հազար դոլար Լոնդոնից Ավստրալիա չարտերի համար, հայտնում է ABC-ն։
WikiLeaks-ի գործունեությունը կշարունակվի: