Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունը հայտնել է իր գրասենյակի վրա հարձակման մասին
Անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տարածքային գրասենյակի վրա Փոթի քաղաքում։
Ավելի վաղ հունիսի սկզբին Թբիլիսիում հարձակում էր տեղի ունեցել կուսակցության գլխավոր գրասենյակի վրա։ Այնուհետև Վրաստանի ՆԳՆ-ն փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել։
«Մենք պարզեցինք, որ ապակիները կոտրված են, սա պատահականություն չէ. ակնհայտ է, որ մի քանի անգամ ծանր առարկա է նետվել, սա գլխավոր փողոցն է, տեսախցիկներ կան ամենուր, և դժվար չի լինի տեսնել, թե ով է դա արել, բայց ես հետաքննության հույս չունեմ, քանի որ այս ամենը խրախուսվում է կառավարության կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Փոթիի տարածքային գրասենյակի նախագահ Դավիթ Խոմերիկին։