
Կիևն ու Մոսկվան ռազմագերիներ են փոխանակել
Հունիսի 25-ին Կիևն ու Մոսկվան ռազմագերիներ են փոխանակել` յուրաքանչյուր երկրից 90 մարդ:
Ազատ արձակված ռուս զինվորականները Մոսկվա են հասցվել Ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից. հայտարարել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հունիսի 19-ին Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է նախապատրաստվում։ Նրա խոսքով փոխանակումը պետք է լիներ 240-240 ձևաչափով, և Սաուդյան Արաբիան պետք է դառնար միջնորդ։