6 ամսում Իսրայելը լքել է 550 հազար իսրայելցի
Իսրայելական «Время Израиля» հրատարակությունը հայտնել է «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունից հետո Իսրայելից վերադարձի միգրացիայի կտրուկ աճի մասին:
Լրատվամիջոցի տվյալներով միայն Գազայի դեմ պատերազմի առաջին 6 ամիսներին Իսրայելից այլ երկրներ են մեկնել 550 հազար իսրայելցի։
Իսրայելի տուրիստական գործակալությունները հայտնել են, որ հազարավոր այլ իսրայելցիներ լքում են երկիրը՝ Հըզբոլլահի և Իսրայելի միջև պատերազմի ընդլայնման մտավախությունների պատճառով:
Ըստ այդ գործակալությունների՝ Իսրայելից դուրս ճանապարհորդելու բոլոր հասանելի ամրագրումները արդեն լրացված են, և նոր գրանցումներ հնարավոր չեն։