26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական բանակը Գազայի կենտրոնական հատվածում հերթական ցամաքային հարձակումն  է իրականացրել ընդդեմ ՀԱՄԱՍ խմբավորման

Իսրայելական բանակը Գազայի կենտրոնական հատվածում հերթական ցամաքային հարձակումն է իրականացրել ընդդեմ ՀԱՄԱՍ խմբավորման

Գործողության անցկացումից
հետո Իսրայելի պաշտպանության ուժերի՝ ՑԱԽԱԼ-ի
զինծառայողները կվերադառնան Իսրայել, հաղորդում է The Jerusalem Post-ը։

Հաղորդվում է, որ Իսրայելական ցամաքային բանակը գիշերը ներխուժել
է Գազայի հատված և հատուկ գործողություն իրականացրել ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։ Պարբերականի
տվյալներով, հատուկ գործողությանը մասնակցում են իսրայելական ցամաքային զորքերը, զրահատեխնիկա
և իսրայելական բանակի 36-րդ դիվիզիան։

Նշվում է, որ զորքերն արդեն մի քանի ժամ է գտնվում են Գազայի տարածքում։ Ենթադրվում
է, որ հատուկ գործողության ավարտից հետո զորամիավորումները կվերադառնան Իսրայել։ Նախօրեին
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել էր, որ կարճաժամկետ
հատուկ գործողությունները հող են նախապատրաստում հետագա գործողությունների համար։