ԱՄՆ նախագահին ուղղված Էնշտեյնի նամակը կվաճառվի առնվազն 4 մլն դոլարով
Վաճառքի է հանվել Ալբերտ Էյնշտեյնի երբևէ գրված ամենակարևոր նամակներից մեկը։
1939թ.-ի ամռանը, երբ Եվրոպայի գլխին կախված էր պատերազմի վտանգը, հայտնի ֆիզիկոսը մի քանի ամերկացի գիտնականների խնդրանքով նամակ գրեց ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին՝ խնդրելով ներդրումներ կատարել ատոմային էներգիայի ոլորտում հետազոտությունների մեջ` նախքան նացիստները կկարողանային օգտագործել նույն տեխնոլոգիաները «սարսափելի հզոր ռումբեր» ստեղծելու համար։
Այսօր նամակի բնօրինակը պահվում է Նյու Յորք նահանգի Հայդ Փարք քաղաքում՝ նախագահի անունը կրող գրադարան-թանգարանում։ Բայց ֆիզիկոսը գրել է նաև նամակի երկրորդ՝ ավելի կարճ տարբերակը, որն այժմ վաճառքի է հանվել։
Երկու էջից բաղկացած այս նամակը կարժենա առնվազն 4 միլիոն դոլար: