24 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞ր երկրների քաղաքացիներն են անշարժ գույք գնում ԱՄԷ-ում․ հրապարակվել է ամենաակտիվ եռյակը

Ո՞ր երկրների քաղաքացիներն են անշարժ գույք գնում ԱՄԷ-ում․ հրապարակվել է ամենաակտիվ եռյակը

2024 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով Արաբական միացյալ էմիրություններում անշարժ գույքի գնման առաջատար են դարձել Հնդկաստանի քաղաքացիները․ այս մասին գրել է NF Group-ի արտասահմանյան անշարժ գույքի գործակալության տնօրեն Աննա Լարինան։

Երկրորդ տեղում են հաճախորդները Մեծ Բրիտանիայից: Երրորդ հորիզոնականում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիներն են։

Արտասահմանցիները մեծ թվով անշարժ գույք են գնել Դուբայում, Աբու Դաբիում և Ռաս ալ-Խայմայում։

Միևնույն ժամանակ NF Group-ը նշել է, որ ռուսների շահերը տարվա ընթացքում նկատելիորեն փոխվել են։ Վերլուծաբաններն արձանագրել են կոմերցիոն անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճ։ Առաջին կիսամյակում նման գործարքների տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 72%-ը՝ մեկ տարի առաջվա 38%-ի փոխարեն։

ԱՄԷ-ն Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղություններից է: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ համեմատական էժանությամբ։

Ավելի վաղ Aviasales-ը նշել էր այս ամառ թռիչքների ամենահայտնի ուղղությունը՝ ԱՄԷ-ն: