
Սելին Դիոնը ցույց է տվել, թե ինչպիսի նոպաներ է ունենում հազվագյուտ հիվանդության պատճառով
56-ամյա Սելին Դիոնը վավերագրական ֆիլմում ցույց է տվել, թե ինչպիսին են մկանային կոշտության համախտանիշի նոպաները։
Այն հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն է։ Երգչուհին ավելի վաղ՝ դեռևս 2023 թվականին, դադարեցրել էր համերգային գործունեությունը և հայտարարել հիվանդության մասին։
Դիոնն իր գործունեությունը դադարեցրել էր, քանի որ հիվանդության պատճառով առաջացող սպազմը խանգարում է շարժվել և երգել։
«Ես դեռ տեսնում եմ ինձ, պարում և երգում: Եթե չկարողանամ վազել, կքայլեմ։ Եթե չկարողանամ քայլել, կսողամ։ Բայց ես կանգ չեմ առնի»: