Կիևի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կցորդի դին
Կիևի «Hilton» հյուրանոցում հայտնաբերվել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան կցորդի դին. տեղեկացնում է ուկրաինական «Strana» հրատարակությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
«Երեկ մոտավորապես ժամը 11:00-ին հյուրանոցի համարում հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կցորդի մարմինը։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կցորդը Ուկրաինա էր ժամանել հունիսի 15-ին։ Ըստ ԱՄՆ դեսպանատան տրամադրած բժշկական տվյալների՝ նա ունեցել է բարձր խոլեստերին։