24 Նոյ
2024
10.4° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղարաբաղը ոչ միայն պետք չէ Նիկոլ Փաշինյանին, այլև «վնասում է ներքաղաքական առումով»․ Կոնստանտին Զատուլին

Ղարաբաղը ոչ միայն պետք չէ Նիկոլ Փաշինյանին, այլև «վնասում է ներքաղաքական առումով»․ Կոնստանտին Զատուլին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին իբր «փոխանցելու» մասին բացահայտ սուտ են, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Գրիգորյանն ավելի շատ ռուսաֆոբ է, քան իր գործատու Նիկոլ Փաշինյանը, և որոշ դեպքերում՝  նա կանխատեսում կամ հայտարարում է իր լեզվով այն, ինչ իր ղեկավարի մտքում է», – նշել է Զատուլինը։

Պատգամավորի խոսքով՝  Ղարաբաղը ոչ միայն պետք չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «վնասում է ներքաղաքական առումով», ուստի՝ նա նախընտրել է հետևել իր արևմտյան ընկերների օրինակին։

«Նա բարդ իրավիճակում է դրել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Դա, ըստ երևույթին, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր, քանի որ Արևմուտքին պետք չեն ռուս խաղաղապահներ, ինչպես ՀԱՊԿ-ին անդամակցությունը կամ Գյումրիում ռուսական բազայի առկայությունը։ Դրանք,  ըստ երևույթին, հաջորդ խնդիրներն են, և պարոն Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մի կերպ դա չեն թաքցնում»,- ընդգծել է Զատուլինը։