
ԱՄՆ-ը Սիրիայի տարածքում կործանիչներով հարվածել է իրանական ուժերին
Ամերիկյան կործանիչները Սիրիայի արևելյան հատվածում հարվածներ են
հասցրել Իրանի հեղափոխության պահապանների հետ կապ ունեցող ուժերին․
տեղեկացրել են Պենտագոնից։
Նշվում է, որ այդ գործողությունն արվել է ի պատասխան ԱՄՆ բազաների
և անձնակազմի ուղղությամբ անօդաչուներով և հրթիռային հարձակումների։
Գործողության ընթացքում կիրառվել են երկու F-16 կործանիչ, թիրախավորվել
են հիմնականում զենք ու զինամթերքի պահեստներ։