
Մարատ Աճեմյանը` Եվրոպայի Մ17 չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլամբեկ Կոստոևի նկատմամբ և հռչակվել չեմպիոն։
Երեկ տեղի ունեցած կիսաեզրափակիչ գոտեմարտում Աճեմյանը հաղթանակ էր տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ։