Գերմանիան և Նիդերլանդները կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը` տարածաշրջանային լարվածության աճի պատճառով
Հունիսի 26-ին Նիդերլանդների կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խնդրելով իր քաղաքացիներին լքել Լիբանանը՝ տարածաշրջանում հակամարտության հետագա սրման վտանգի պատճառով:
Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությունը X-ի իր միկրոբլոգում քաղաքացիներին գործում են:
Նմանատիպ քայլով Գերմանիան նախազգուշացրել է դեպի Լիբանան ճանապարհորդության վտանգների մասին և խնդրել է իր քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Լիբանանում, լքել երկիրը:
«Լիբանանում գտնվող գերմանացիներին շտապ խնդրում ենք լքել երկիրը: Իրավիճակը Իսրայելի և Լիբանանի սահմանին շատ լարված է», – ասվում է Գերմանիայի ԱԳՆ X-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ն նաև նախազգուշացրել է, որ Բեյրութի Ռաֆիկ Հարիրի անվան օդանավակայանից օդային հաղորդակցությունը կարող է ամբողջությամբ դադարեցվել հետագա սրման դեպքում՝ անհնարին դարձնելով օդային ճանապարհով երկրից դուրս գալը: