24 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան՝ ընդգծելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ԱՄՆ աջակցությունը

Պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան՝ ընդգծելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ԱՄՆ աջակցությունը

ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Ադրբեջան։ Նա կհանդիպի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում առաջընթացը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ԱՄՆ աջակցությունը։ Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության անդամների հետ՝ կրկնելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին հավատարիմ մնալու հրատապությունը:

Միևնույն ժամանակ՝ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով  Օ’Բրայենի այցն Ադրբեջան, հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է դիվանագիտությամբ զբաղվել այդ տարածաշրջանում՝ մի շարք չլուծված խնդիրներ լուծելու համար։

«Դա մի բան է, որի ուղղությամբ մենք որոշ ժամանակ աշխատել ենք: Քարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ», – նշել է Միլլերը։