26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի հայերը հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների․ Դունյա Միյատովիչ

Արցախի հայերը հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների․ Դունյա Միյատովիչ

Մարդու
իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքը և միջազգային չափանիշներին խստորեն հետևելը
պետք է այժմ դրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհի կենտրոնում․ այս մասին հայտարարել է
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

Հանձնակատարը  հոկտեմբերի 16-23-ը եղել է Հայաստանում և Ադրբեջանում, հանդիպել
է պաշտոնյաների, մարդու իրավունքների պաշտպանների, հակամարտությունից տուժածների,
միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղել է նաև
հայաթափված Արցախում:

Ըստ Միյատովիչի՝ այցի
պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում ավելի քան 100 հազար
600 արցախցի հայերի զանգվածային տեղահանումն էր, որը հաջորդել էր սեպտեմմբերի 19-20-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններին, Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակմանը, մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության
երկարատև խափանումներին։

«Արցախի հայերը հայտնվեցին
լքված վիճակում՝ առանց որևէ կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, 
նրանց համար տնից
հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»,-նշել է նա:

Հայաստանում Միյատովիչն
այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձորի և Ծաղկաձորի տեղահանվածների կացարաններ, հանդիպումներ
ունեցել արցախցի հայերի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն
ունեցող և այլ խոցելի անձանց հետ: Նա
 կոչ է
արել  Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք
աջակցություն ցուցաբերել՝ ապահովելու անհրաժեշտ աջակցության կայունությունը։

«Ադրբեջանը
պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների մարդու
իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը
»,-նշել է Միյատովիչը։