Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել․ կազմակերպիչը կալանավորվել է
Բոլիվիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է տեղի ունեցել. Լա Պասի փողոցներում տեղակայված ստորաբաժանումները հետագայում հետ են քաշվել, իսկ հեղաշրջման առաջնորդը կալանավորվել է։
Զինվորական ստորաբաժանումները, որոնք հավատարիմ են մնացել գեներալ Խուան Խոսե Սունյիգային, Բոլիվիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից հեռացնելու նախօրեին հավաքվել են երկրի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ գտնվում է նախագահական պալատն ու խորհրդարանը, իրականացրել անկարգություններ ու ներխուժել նախագահական շենք։
Գեներալ Սունյիգան կալանավորվել է, իսկ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն կատարվածն անվանել է հեղաշրջման փորձ և երդում է տվել նոր հրամանատարին։ Ավելի ուշ Բոլիվիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 9 զոհի մասին։