
Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի ֆուտբոլի հավաքականին 30 մլն լարի կնվիրի
Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին 30 մլն լարի կնվիրի Վրաստանի ֆուտբոլի հավաքականին` Եվրոպայի առաջնության խմբի խաղում հաղթանակ տանելու և առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։
«Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնությամբ` Իսպանիայի հետ 1/8-րդ տուրի խաղում հաղթելու և հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Վրաստանի ազգային հավաքականը որպես պարգև կստանա լրացուցիչ 30 մլն լարի»,- հաղորդել են վրացական հեռուստաալիքները։
Հունիսի 26-ին, Վրաստանի ֆուտբոլի հավաքականը Խվիչա Կվարացխելիայի և Ժորժ Միքաուտաձեի գոլերի շնորհիվ հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ։