
Տարածաշրջանի և աշխարհի շահերից է բխում, որ ՀՀ-ն և Ադրբեջանը հասնեն խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է Հայաստանի
և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման չեղարկման մասին հարցին։
«Մենք շարունակում ենք մտածել, որ երկու կողմերի, ինչպես նաև տարածաշրջանի
և ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ երկու երկրները հասնեն խաղաղության համաձայնագրի,
և մենք շարունակելու ենք աջակցել դրան»,-ասել է Միլլերը։