Իսրայելը Էրդողանին պատերազմական հանցագործ է անվանել
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին անվանել է պատերազմական հանցագործ՝ Լիբանանում գործող շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը սատարող հայտարարություններից հետո․ այս մասին Կացը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է Հեզբոլլահին Իսրայելի սպառնալիքների դեպքում։ «Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին»,- ասել է նա։
Հունիսի 13-ին Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կատարելու համար։
Մեկ օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը որպես կազմակերպություն մեռած է, քանի որ չի կարող ոչ միայն կասեցնել ցեղասպանությունը Գազայում, այլ նաև փրկել իր աշխատակիցներին: