Առաջիկայում դրական քայլերի ականատես կլինենք. Բայրամովը՝ սահմանագծման աշխատանքների մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։
Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ Բայրամովը այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվող բանակցությունների մասին։
«Շարունակվում են աշխատանքները Հայաստանի հետ սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Առաջիկայում ականատես կլինենք դրական քայլերի»,- ասել է Բայրամովը։
Օրվա ընթացքում նախատեսվում է Բայրամովի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: