Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց Հունաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության փոխչեմպիոնի կոչումը։
7-րդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց ավստրիացիներին եւ վաստակեց 5,5 թիմային միավոր։
Հաղթանակներ տարան Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը։ Արսեն Դավթյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իսրայելի հավաքականը, որը վերջին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց ուկրաինացիներին եւ վաստակեց 6 միավոր։